Ուղիղ եթեր
Մշակույթ Տեսանյութ Արդի 1 տարի առաջ - 21:30 27-10-2024

Արդի․ Ակադեմիական քաղաքը և բուհերի միացումը ես համարում եմ մտածված քայլ․ Ռուբեն Բաբայան

«Արդի» հաղորդաշարի շրջանակում հյուրընկալել ենք Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանին, անդրադարձել ենք այս տարի իրեն շնորհված Մաշտոցի շքանշանին, Ակադեմիական քաղաքի գաղափարին, «Գոյ» թատրոնին, ազատ քննադատությանը, ԵՄ ինտեգրմանը և պատերազմի՝ թատրոնի վրա թողած ազդեցությանը։

«Այն, ինչ վերաբերվում է արվեստի բուհերին, ես առաջարկել եմ չշտապել։ Ակադեմիական քաղաքը և բուհերի միացումը ես համարում եմ մտածված քայլ։ Ուրիշ բան է, թե արվեստի բուհերի ուսանողները կրթական տեսակետից կշահե՞ն, թե՞ ոչ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ակադեմիական քաղաքը շատ լավ գաղափար է, սակայն ոչ արվեստի բուհերում սովորող ուսանողների համար։

Թատրոնի ղեկավարի խոսքով՝ նրանց հաջողվել է Տիկնիկայինը դարձնել ամենաճանաչելին արտերկրում։

Անդրադառնալով «Գոյ» թատրոնի փակմանն ու թատերական հանրության ոչ միանշանակ արձագանքին, Ռուբեն Բաբայանը նկատեց, որ «Գոյ» թատրոնին աջակցություն եղել է, սակայն դրա մասին վկայություն պետք է տան թատրոնի այսօրվա դերասանները։

«Թատրոնի վերջին ղեկավարությունը ցույց է տվել այնպիսի վերաբերմունք իմ հանդեպ, որ ես աշխատել եմ որևէ բանով չպատասխանել։ Իրականում՝ պետությունը ո՛չ ստեղծում է թատրոն, ո՛չ էլ փակում է։ Թատրոնները ստեղծվում են ուրիշ սկզբունքներով։ «Գոյ» թատրոնը, կարծում եմ՝ պետք է ունենա իր ուրույն ֆորմատը։ Այնտեղ պետք է տեղի ունենար երիտասարդների փնտրտուքներ։ «Գոյը» ժամանակին դավաճանեց իր կոնկրետ ամրագրված նպատակներին»,-նշեց ռեժիսորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ