Ըստ էության 1 տարի առաջ - 21:00 30-07-2025

Ըստ էության․ Եկեղեցու և Փաշինյանի մեջ իրական հակամարտություն չկա․ սա Կրեմլի թելադրած խաղն է

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հոսանք» շարժման առաջնորդ Հայկ Նազարյանին։

Նրա հետ խոսել ենք ներքաղաքական ճգնաժամի, Նիկոլ Փաշինյանի եկեղեցու և հոգևորականների դեմ սկսած արշավի, կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի կողքին չկանգնելու, ներկա ընդդիմությունից տարբերվելու, ստեղծված քաղաքական ճգնաժամի պայմաններում իրենց վերջնանպատակի, Սյունիքի դարպասները բացելու և մի շարք այլ հարցերի մասին։

Նրա խոսքով՝ եկեղեցու և Նիկոլ Փաշինյանի միջև իրական կոնֆլիկտ չկա։ «Այստեղ ավելի խորը խաղ կա և Կրեմլի մատը խառն է, փորձում է Հայաստանի հասարակությանը պառակտի, բաժանի, իրար դեմ հանի։ Իրականում եկեղեցու և Նիկոլ Փաշինյանի մեջ տարաձայնություն, հակամարտություն չկա։ Կարճ ասած խաղում են Կրեմլի թելադրած խաղը»,- ասաց նա։

Խոսելով Սամվել Կարապետյանի կալանավորման մասին՝ Նազարյանը նշեց, որ սա ևս խաղ է։ «Նիկոլ Փաշինյանը մաշվել է և եկել է նորով փոխելու ժամանակը։ Կրեմլի համար այդ նորը կարող է լինել Սամվել Կարապետյանը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ