Ներքին 4 տարի առաջ - 17:54 23-03-2022

Ադրբեջանի առաջարկներում ՀՀ-ի համար ըստ էության անընդունելի ոչինչ չկա. Միրզոյանը՝ Ջուլհակյանին

ԱԺ իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսքն ուղղելով ԱԳ նախարար Արարատ Միրոզոյանին, հարցրեց, թե արդյոք ՀՀ-ն ստացե՞լ է արձագանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու դիմումին ի պատասխան. «Դուք նաև նշել եք, որ ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի հինգկետանոց առաջարկներին, ես Ձեզ խնդրում եմ ներկայացնել մեր պատասխանի մանրամասները, ինչպես նաև տեղեկացնել՝ արդյոք մենք ունե՞նք արձագանք Ադրբեջանից իրենց առաջարկին՝ մեր պատասխանի վերաբերյալ»։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ այս հարցը պարզաբանման կարիք ունի. «Այն բանից հետո, երբ ասացինք, որ պատասխանել ենք Ադրբեջանին, որոշակի մեկնաբանություններ եղան, որոնց մի մասը սխալ մեկնաբանություններ էին։ Գնահատականն այնպես էր, որ ՀՀ-ն մերժել է առաջարկները։ Ես ուզում եմ ասել, որ Ադրբեջանի առաջարկներում ՀՀ-ի համար ըստ էության անընդունելի ոչինչ չկա»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ