copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 07:51 30-07-2025

Ինչ է Վերաքննիչ դատարանում սպասվում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի երկամսյա կալանքի դեմ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Դատական համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ դատավոր Պապոյանը Սարգսյանի պաշտպանների բողոքը չի բավարարելու, եւ պատգամավորը կշարունակի մնալ կալանքի տակ։
Երեկ նույն դատավոր Ռոբերտ Պապոյանը կալանքի տակ թողեց զոհվածի հորը՝ Արա Ռոստոմյանին. վերջինս եւս կալանավորված էր «Հեղաշրջման պլան»-ի քրեական վարույթի շրջանակում:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով եւ 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։
Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։
Արթուր Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը եւ իր նկատմամբ իրականացվող գործընթացները համարում է քաղաքական հետապնդում»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին