copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 22:27 28-07-2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Արագածոտնի մարզի շինհրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Արագածոտնի մարզում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։

Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման, ինչպես նաև կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա հետևել է Ագարակավանի և Նոր Ամանոսի կրթահամալիրների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին։ Արդեն իրականացվել են հիմքերի կառուցման աշխատանքները, զուգահեռաբար ընթանում են արևային ֆոտովոլտային կայանի, հենապատի կառուցման, ջրամեկուսացման և բարեկարգման աշխատանքները։

Կոմիտեի ղեկավարն արձանագրել է, որ շինարարությունն ընթանում է բնականոն հունով, անգամ` առաջանցիկ տեմպով։ Նա հանձնարարել է հետևողական լինել ծրագիրը բարձր որակով և ժամանակացույցի համաձայն իրագործելու հարցում։

Հաջորդ կանգառը եղել է Աշտարակի բժշկական կենտրոնում։ Ավարտական փուլում են պոլիկլինիկայի և դիահերձարանի մասնաշենքերի շինարարական և բարեկարգման աշխատանքները։ Տեղադրվում են անհրաժեշտ գույքը և սարքավորումները։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել