copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 21:23 28-07-2025

Հայտնաբերվել է 538 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հուլիսի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5876 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 224 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 374 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 1325, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 8, վարելու ընթացքում ծխելու՝ 529, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 462, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 48 և 2126 այլ իրավախախտում։ 158 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 346-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 38-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 81-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 51 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16023 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 320 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 314 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 653, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 4 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 5153, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 154, վարելու ընթացքում ծխելու՝ 403, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 660, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 40, արագության գերազանցման՝ 1875 և 4113 այլ իրավախախտում։

444 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1723-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 271-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 1 բեռնատար, 163-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 52 անձ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել