copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:29 30-03-2026

Հայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները


Մարտի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 192 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 151 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 614, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 7, վարելու ընթացքում ծխելու՝ 603, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 294, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 244 և 1767 այլ իրավախախտում։

148 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 148-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 53-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 82-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 17-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 74 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 17652 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 263 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 232 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 441, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 5 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 4018, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 288, վարելու ընթացքում ծխելու՝ 700, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 826, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 126, արագության գերազանցման՝ 3195 և 5948 այլ իրավախախտում։

287 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 731-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 456-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 180-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 214-ը՝ առանց ձմեռային անվադողերի։

15 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 58 անձ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել