copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 13:58 28-07-2025

Հովիկ Աբրահամյանի որդուն և կնոջը աճուրդով վաճառած հողերի գործը դեռ շրջապտույտի մեջ է․ Հետք

«Հետք»-ը գրում է․ Արդեն 3 տարի է` Գլխավոր դատախազությանը չի հաջողվում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին և որդուն՝ Արգամ Աբրահամյանին, 2004թ. աճուրդով վաճառված պահուստային հողերի գործով «բարենպաստ» դատական ակտ ստանալ: Գործերը հայտնվել են շրջապտույտի մեջ: Նախ՝ Վարչական դատարանը սկզբում վարույթ չէր ընդունում հայցադիմումները: Դրանից հետո, Դատախազությունը որոշ փոփոխություններ արեց և նոր հայցեր ներկայացրեց: Սակայն, այս անգամ էլ Վարչական դատարանը որոշել է գործերը քննության ուղարկել Հակակոռուպցիոն դատարան: Մինչդեռ այնտեղ էլ կարծում են, որ այդ գործերն իրենց ենթակա չէ:

Գլխավոր դատախազությունը 2024թ. օգոստոսին Արտաշատի համայնքապետարանի դեմ երեք հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ Մխչյան համայնքի ղեկավարի՝ աճուրդին վերաբերող որոշումներն առոչինչ ճանաչելու, նրա ու Աբրահամյանների միջև ստորագրված առուվաճառքի պայմանագրերի և դրանց հիման վրա կատարված պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջով: Հողատարածքներից երկուսը օտարվել էին Արգամ Աբրահամյանին, մեկը՝ Ջուլիետա Աբրահամյանին:

Դատախազությունը պահանջում է առոչինչ ճանաչել Մխչյան համայնքի ղեկավարի 3 որոշումները, որոնցով «առանց իրավական հիմքի օտարվել են 8.9 հա, 7.2 հա և 4092քմ մակերեսով պահուստային ֆոնդի երեք հողատարածքները»: Նշենք, որ այդ հողատարածքներից 16.1 հա-ի սեփականատերը Արգամ Աբրահամյանն է, իսկ 4092քմ -ինը՝ Ջուլիետա Աբրահամյանը:

Վարչական դատարանը՝ նախագահությամբ Լուսինե Բոյաջյանի, նշված գործերը վերահասցեագրել է Հակակոռուպցիոն դատարան, քանի որ «Գլխավոր դատախազության կողմից հարուցված հայցը հանդիսանում է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործ»:

Արգամ Աբրահամյանին վերաբերող դատական գործերից մեկը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանին: Դատավորի մոտ ևս հարց է առաջացել՝ արդյոք այս գործերը պետք է քննի Հակակոռուպցիոն դատարանը, և 2025թ. հուլիսի 23-ին որոշում է կայացրել դիմել Վճռաբեկ դատարան՝ ենթակայությունը որոշելու համար:

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն դատարանը նշել է, որ Գլխավոր դատախազությունը հիմնական պահանջով վիճարկում է ոչ թե աճուրդի՝ օրենքով նախատեսված ընթացակարգին առնչվող խախտումներով անցկացված լինելը, ինչպես այդ մասին նշում է Վարչական դատարանը, այլ աճուրդի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը համայնքի ղեկավարի կողմից հաստատելու արդյունքում դրա առոչինչ լինելը։ Այսինքն՝ Դատախազությունը Վարչական դատարանում վիճարկում է համայնքի ղեկավարի հաստատած արձանագրությունը, որով վաճառվել է օտարման ոչ ենթակա հողամաս: Հետևաբար այն հանրային իրավահարաբերություններից ծագած վեճ է և ընդդատյա է Վարչական դատարանին։

Մանրամասները՝ hetq.am-ում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի