copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:01 24-07-2025

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզադպրոց քոլեջը Ծաղկաձորից տեղափոխվում է Հրազդան

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 550 հասցեում գտնվող պետական անշարժ գույքը տրամադրել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզադպրոց քոլեջ» ՊՈԱԿ-ին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Խաչատուր Կեչառեցու փողոց թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքն, որը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված էր «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հետ է վերցվել և նվիրաբերվել է համայնքին։

Միաժամանակ համայնքը առաջարկել է Քոլեջի բազան հանձնել Ծաղկաձորի համայնքին պայմանով, որ Քոլեջին կտրամադրվի Ծաղկաձորում գործող մեկ այլ կառույց՝ համապատասխան տարածքով, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ուսումնամարզական հավաքներ և կազմակերպել ամառային ճամբարներ:

Ըստ այդմ, Հրաղդան քաղաքում գտնվող անշարժ գույքը որոշվել է անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել քոլեջին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը