Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:30 23-07-2025

Եթե ես լինեի վարչապետ, Կաթողիկոսին ինձնից բարձր կդասեի, Փաշինյանն Առաջին նախագահին չի լսի․ հարցում

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել չեղարկել Վաղարշապատում նախատեսված հանրահավաքը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, առաջին հերթին՝ Բագրատ և Միքայել սրբազաններին, ինչպես նաև Սամվել Կարապետյանին։

Հիշեցնենք, որ կիրակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել պատրաստվելու «մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանը կհետևի՞ Առաջին նախագահի կոչին»։

«Չգիտեմ՝ կհետևի կոչին, թե ոչ, բայց Փաշինյանը ճիշտ է անում։ Եկեղեցին ապականված է։ Կաթողիկոսին պետք է հեռացնել»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Մի անցորդի համոզմամբ էլ՝ Փաշինյանն առաջին նախագահին չի ենթարկվի։

«Նրանք իրավունք չունեն Կաթողիկոսին դեմ դուրս գալ։ Նրանք մեր երկրի պաշտպաններն են։ Եթե ես լինեի վարչապետ, Կաթողիկոսին ինձանից ավելի բարձր կդասեի, որպեսզի ոչ միայն ժողովրդին դուր գամ, այլ իմ իշխանությունը երկար տևի»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում