copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:39 21-07-2025

Մտքի ծայրում միշտ կա հույս, որ Արցախը վերադարձվելու է հային. Գեղամ Ստեփանյան

Ես չեմ հավատում, որ այն հասարակությունը, որը 30 տարի շարունակ պայքարել է Արցախի համար, մեկ օրում որոշեց, որ այդ հարցն այլևս իր համար գոյություն չունի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Դա պարզապես չի կարող պատահել։ Ճնշող քարոզչություն է իրականացվում պետական մակարդակով, բայց դա չի վերացնում մարդկանց ներսում նստած Արցախի նկատմամբ պահանջատիրությունը»,- ասել է Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ը շեշտում է՝ Արցախ վերադարձի ձգտումը չպետք է մնա միայն որպես անհատական երազանք․ այն պետք է դառնա համազգային օրակարգ. «Այդ հույսով արցախցիները չպետք է մենակ մնան։ Դա պետք է դառնա համայն հայության հարցը, հատկապես սփյուռքի երիտասարդության համար, որը պետք է հավատարիմ մնա Արցախ վերադառնալու գաղափարին»։

Ստեփանյանը նաև բարձր է գնահատել Բելգիայի խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ՝ միջազգային վերահսկողության ներքո։

«Շատ կարևոր է, որ բանաձևում ընդգծվում է վերադարձի իրավունքը։ Սա նաև աջակցություն է Շվեյցարիայում գործող ԼՂ խաղաղության նախաձեռնությանը։ Մենք պետք է շարունակենք պայքարել այս ուղղությամբ։

Փոխելու բան չկա՝ միայն պետք է հուսավառել մարդկանց, որ վերադարձը հնարավոր է։ Ես իմ շրջապատում չեմ տեսել մարդկանց, ովքեր ամբողջությամբ հրաժարվել են Արցախից։ Մտքի ծայրում միշտ կա հույս, որ Արցախը վերադարձվելու է հային»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը