copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:00 16-05-2024

Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի երեկվա հայտարարությունը, թե Կառավարության կատարած աշխատանքի շնորհիվ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին, փուչիկ է։

Oragir.News-ը զրուցել է Կիրանցի բնակիչների հետ, վերջիններս պարզաբանել են, թե խոսքն ինչի մասին է։

«Ոնց որ Նիկոլ Փաշինյանն է սուտասան, այնպես էլ իր թիմակիցներն են։ Ասել էին՝ լավ լուր է, 25 հեկտար հող է վերադարձվելու։ Այդպիսով տպավորություն են ստեղծել, թե Ադրբեջանից են վերցրել հողը։ Իսկ իրականում պատկերն այդպես չէ։ Խոսքն այն հողատարածքների մասին է, որոնք գյուղի անվտանգության համար ականապատվել են։ Դրանք մինչ օրս մեր վերահսկողության տակ են, ականապատված են, դրանք մեր անվտանգությունն են։ Հիմա Նիկոլը ականները հանում է, թուրքին թողում առաջանա և հասնի գյուղ ու այդքանից հետո լավ լուրից են խոսում»,- ասացին մեր զրուցակիցները։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 15-ին, վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան նշել էր, թե Կիրանցի համար նպաստավոր լուր ունեն՝ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին:

Հիշեցնենք նաև, որ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել 2 երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 9-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Նշենք նաև, որ «Արմենպրես»-ի հարցին, թե ե՞րբ են 2 կողմերի սահմանապահները կանգնելու համաձայնեցված սահմանի վրա, վարչապետի աշխատակազմից պատասխանել են՝
«Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում՝ ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել