copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:34 03-04-2024

Այն, ինչը մերը չէ, վերադարձվելու է Ադրբեջանին. դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզով 4 գյուղերն ադրբեջանական են

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է, որ այն, ինչը մերը չէ, վերադարձվելու է Ադրբեջանին, նույն կերպ էլ Ադրբեջանը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք օկուպացրել է։

Անդրադառնալով Տավուշին հարակից գյուղերի վերադարձի դեպքում սահմանամերձ գյուղերի հաղորդակցությանը՝ նա նշել է. «Ճանապարհի հարցն է լուծվելու, բոլոր հարցերը լուծվելու են։ Ինժեներական լուծումների խնդիր է՝ որ ճանապարհը որտեղով գցեն, որ անվտանգ լինի, հարմարավետ լինի»։

Խաչատրյանի խոսքով՝ Երևանը որևէ քարտեզ չի համապատասխանեցնում Բաքվի հետ․ «Երևանը միջազգայնորեն ճանաչված քարտեզ ունի, սահմաններ ունի, մենք դա որևէ մեկի հետ չպետք է համաձայնեցնենք. դա Ալմաթիի հռչակագրով հաստատված քարտեզն է»։

Դիտարմանը, թե միայն Հայաստանի իշխանությունն է ասում, որ Տավուշի գյուղերն ադրբեջանական են՝ նա արձագանքել է. «Դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզով դրանք ադրբեջանական են, լո՞ւրջ եք ասում»։

Հարցին՝ իսկ Ջերմուկից ե՞րբ են դուրս գալու ադրբեջանցիները ու ինչո՞ւ գործընթացը Ջերմուկից չսկսեց՝ ՔՊ-ականն ասել է. «Երբ կհասնենք Ջերմուկին։ Չուզեցին, ուզեցին Տավուշի չորս գյուղից սկսել»։

Պատգամավորի խոսքով՝ մեծ խնդիր է եղել Ադրբեջանին բանակցային դաշտ բերելը, մինչ այդ եղել է ռազմական գործողությունների վտանգ. «Մի դրական բան եղավ, որ որոշվեց, որ պետք է դելիմիտացիան սկսվի։ Բանակցությունները սկսվեցին։ Ադրբեջանը առաջարկել է սկսել հյուսիսային սահմաններից։ Սկսել ենք, հյուսիսային սահմաններից գալիս ենք, ու որտեղ ինչ խնդրահարույց հարց կա, լուծելով գալիս ենք՝ մինչև Սյունիք, մինչև Մեղրի»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը