Ներքին 1 տարի առաջ - 20:43 20-07-2025

Ինչպես է Հովհաննես Թումանյանը գրել «Թմկաբերդի առումը» պոեմը․ թումանյանագետը մանրամասներ է պատմում

Oragir.News-ի հետ զրույցում թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը Թմկաբերդի տեսարանի ներքո պատմեց, թե ո՞ր փոքրիկ ժողովրդական ավանդությունից հետո է Թումանյանը գրել «Թմկաբերդի առումը» պոեմը։

«Թմուկ բերդի մասին ավանդույթները շատ են։ Հովհաննես Թումանյանը ծանոթացել է Երվանդ Լալայանի հրապարակումներին, որտեղ Թմուկ բերդի մասին մի ավանդազրույց է պահպանվել։ Ըստ ավանդապատումի՝ Թմկա տիրուհին սիրահարվում է Պարսից շահին և խոստանում է հանձնել նրան ամրոցն՝ այն պայմանով, որ շահը նրա հետ կամուսնանա։ Պարսից շահը գրավում է ամրոցը, սակայն չի ամուսնանում Թմկա տիրուհու հետ»,- պատմում է թումանյանագետը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ «Թմկաբերդի առումը» պոեմը համաշխարհային գրականության մեջ իր ուրույն տեղն ունեցող գործերից է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր