Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 18:08 18-07-2025

Իրանի նախագահը հաստատել է, որ վիրավորվել է Իսրայելի հարձակման ժամանակ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վիրավորվել է անցած ամիս Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացված հարձակման ժամանակ, այս մասին CBS News-ին հաստատել են ԱՄՆ երկու հետախուզական աղբյուրներ։

Աղբյուրները հայտնել են, որ Իրանի պետական լրատվամիջոցների հաղորդագրությունները ճիշտ են, ըստ որոնց՝ Փեզեշքյանը մասնակցել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նիստին, երբ տեղի է ունեցել իսրայելական հարվածը։ Պետական լրատվամիջոցների տվյալներով՝ նա ոտքի վնասվածք է ստացել՝ փախուստի ժամանակ արտակարգ ելքից դուրս գալիս։

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում Փեզեշքյանը հայտարարել է, որ Իսրայելը փորձել է սպանել իրեն՝ ռմբակոծելով այն տարածքը, որտեղ ինքը մասնակցում էր հանդիպման։
Հարցին, թե արդյոք կարծում է, որ Իսրայելը փորձել է սպանել իրեն, Փեզեշքիանը պատասխանել է. «Այո, նրանք փորձեցին, բայց չհաջողեցին»։

«Միացյալ Նահանգները չէր, որ կանգնած էր իմ դեմ մահափորձի հետևում։ Դա Իսրայելն էր։ Ես հանդիպման էի մասնակցում։ Քննարկում էինք հետագա քայլերը։ Բայց իրենց լրտեսների միջոցով ստացած հետախուզական տվյալների շնորհիվ նրանք փորձեցին ռմբակոծել այն տարածքը, որտեղ մենք գտնվում էինք»,- ասել է նա հարցազրույցի ընթացքում ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով