Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 17-07-2025

Հղի կնոջ սպանության համար առաջին հերթին Փաշինյանը պետք է պատժվի․ հարցում

Պատկերացրեք՝ դուք ավտոբուսի մեջ նստած եք, ու վարորդը մարդու վրաերթի ենթարկի, ու հետո լրագրողները գան ձեր հետեւից ու հարցնեն՝ ինչո՞ւ վրաերթի ենթարկեցիք մարդուն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ իր ավտոշարասյունը մահացու ելքով վրաերթի էր ենթարկել հղի կնոջը, եւ մինչ օրս պատասխան տվող չի եղել։

«Դա իմ ավտոշարասյունը չի, դա ՀՀ վարչապետի, կոպիտ ասած, ավտոբուսն է, ՀՀ վարչապետի անվտանգությունն ու տրանսպորտացիան ապահովող ինստիտուտն է։ Ես հետեւը նստած էի։ Եթե ես մեքենաներից մեկի ղեկին լինեի, այլ բան, իսկ այս դեպքում ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ եւ երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։ Ես զանգել եմ, ցավակցել եմ։ Դատավարություն է տեղի ունենում։ Ի՞նչ անեմ ես։ Ես նույնիսկ վկա չեմ այդ գործով, որովհետեւ ես դա չեմ էլ տեսել, ես նստած եմ եղել մեքենայի մեջ, այդտեղ էլ նստած մնացել եմ»,- ասել է նա։

Oragir.News-ը այսօր շրջել է մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղել․ «Բարոյակա՞ն է, որ Փաշինյանն ասում է, որ ինքը կապ չունի իր ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ սպանության հետ»։

«Միանշանակ կապ ունի, որովհետև այդ ավտոշարասյունն իրենն է եղել։ Բոլոր դեպքերում ինքն է այդ ավտոշարասյան պատասխանատուն։ Առաջին հերթին պետք է Փաշինյանին ենթարկել պատասխանատվության»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Մի անցորդի խոսքով՝ Փաշինյանն այդ դեպքի հետ կապ չունի։

«Բարոյական չէ»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը