Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:20 30-04-2025

Նոր Նորքի թաղապետի արածը խուժանություն է․ նա պետք է պատժվի․ հարցում

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հայհոյել և սպառնացել է ակտիվիստ Արթուր Չախոյանին և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։

Այս ամենից հետո Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է եղել, թաղապետարանի աշխատակիցները խմբով ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, ջարդարարների մեջ եղել է անձամբ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորքի թաղապետը հայհոյել է ավագանու անդամին և ակտիվիստին։ Որքանո՞վ է սա կոռեկտ»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունն ասաց, որ հայհոյելը կոռեկտ չէ։
«Անմակարդակ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բնականաբար կոռեկտ չէ։
«Իհարկե կոռեկտ չէ, եթե ինչ-որ մեկն ասում է, որ կոռեկտ է , ես կասեմ ոչ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պետք է հեռացնել վարչական շրջանի ղեկավարին։
«Ո՞վ կարա ասի, որ կոռեկտ ա։ Իհարկե կոռեկտ չի, խուժանություն ա, դրան պետք ա հանել ու դատարանի առաջ կանգնեցնել»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում