Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 09:42 17-07-2025

 Իսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատին՝ պաշտպանելով դրուզներին

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող նախագահական պալատին և գլխավոր շտաբի շենքին։ Պայթյունի պահը ուղիղ եթերում արձանագրվել է տեղական հեռուստատեսության կողմից. հաղորդավարը, լսելով որոտը, խոնարհվել է և լքել ստուդիան։

Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է գործողությունները Սիրիայի տարածքում` վարչապետ Նեթանյահուի հայտարարությամբ՝ Մերձավոր Արևելքի դրուզ համայնքին պաշտպանելու նպատակով։

Դրուզները էթնո-կոնֆեսիոնալ խումբ են, որոնք բնակվում են Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում և Իսրայելում։ Գոլանի բարձունքներում ապրող դրուզները Իսրայելի քաղաքացիներ են, ծառայում են բանակում, ունեն քաղաքացիական իրավունքներ և հրաժարվում են արաբական ազգայնականությունից։ Նրանց թիվը կազմում է շուրջ 150 հազար։ Միաժամանակ, Սիրիայում ապրում է մոտ 800 հազար դրուզ, և մեկ օր առաջ սիրիական նոր իշխանությունները մաքրագործումներ են իրականացրել նրանց թաղամասերում՝ երկրի հարավ-արևմուտքում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ