copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 22:57 15-07-2025

Կողմերը շատ մոտ են ստորագրմանը. Ալիևի հատուկ ներկայացուցիչը՝ «խաղաղության» պայմանագրի մասին

Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը հարցազրույց է տվել այդ երկրի առաջատար պետական ERT հեռուստաալիքին, որում խոսել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին:

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Էմիրբեյովը նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին, և որ կողմերը «շատ մոտ են դրա ստորագրմանը»։

«Խոսելով համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող գործոնների մասին՝ նա մատնանշել է մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ՝ որպես հիմնական խոչընդոտներից մեկը, որը հակասում է խաղաղության համաձայնագրի բովանդակությանն ու ոգուն: Բացի այդ, նա նշել է իրենց նշանակությունը կորցրած Մինսկի խումբը և ԵԱՀԿ մյուս ինստիտուտները վերացնելու անհրաժեշտության մասին: Էմիրբեյովը վստահություն է հայտնել, որ երկու հարցերն էլ վաղ թե ուշ դրական լուծում կգտնեն»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի