Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:08 09-07-2025

Քաղաքապետարանը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի համար 74 մլն դրամ է տվել․ կայացավ առաջին մամուլի ասուլիսը

Այսօր՝ հուլիսի 9-ին, Երևանի Կինոյի տանը կայացավ «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը։

Ասուլիսի բանախոս, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ միջոցառման կայացման համար քաղաքապետարանի կողմից հատկացվել է 74 մլն դրամ։

Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս այն կինոսերներին կներկայացնի լայնածավալ մրցութային և արտամրցութային ծրագրեր՝ ներառյալ ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից և հեղինակավոր կինոփառատոների՝ Կանն, Բեռլին, Վենետիկ և այլ հարթակներից։

Մանրամասները՝ տեսանյութում։