copy image url
Ավելին 1 տարի առաջ - 12:39 25-05-2025

Կաննի 2025 թ․ կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», շնորհվել է իրանցի ընդդիմադիր ռեժիսորին

Կաննի 2025 թ․ կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», շնորհվեց իրանցի հայտնի ընդդիմադիր ռեժիսոր Ջաֆար Փանահիին՝ իր նոր ֆիլմի՝ «Դա պարզապես դժբախտ պատահար էր» («It Was Just an Accident») համար։

Այս հաղթանակը պատմական է ռեժիսորի համար, որին վերջին 15 տարում արգելված է լքել Իրանը։

2010-ին Փանահին Իրանում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման և 20 տարով զրկվել ֆիլմ նկարահանելու իրավունքից։ Նրան ձերբակալել են միայն 2022-ին։ 65-ամյա Փանահին հացադուլ է հայտարարել, ինչից հետո ազատ է արձակվել:

Չնայած տևական սահմանափակումներին և աշխատանքային արգելքին՝ Փանահին շարունակում էր գաղտնի ֆիլմեր նկարահանել։


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել