copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:37 07-07-2025

Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին. փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչո՞ւ է ուզում իշխանությունը խուզարկել Մայր Աթոռը.

Ինձ համար կասկած չկա, որ քննչական մարմինների, դատախազության և դատարանի գործողությունները փաստացի ղեկավարում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես այսօր տեղեկացանք Նիկոլ Փաշինյանի հրապարակային գրառումից, նախապատրաստվում է խուզարկություն Մայր Աթոռում: «Գլխավոր քննիչը» «հանձնարարել է» խուզարկել այն վայրը, որտեղ քրիստոնյաներս ակնածանքով ենք մուտք գործում:

Խուզարկելիս, քննիչը գալիս է անսպասելի, որպեսզի չթաքցվեն քննությանը հետաքրքրող առարկաները կամ նյութերը: Իսկ այս դեպքում, նախապես հայտարարվում է:

Հարց է ծագում, ինչու:
2 պատճառ եմ տեսնում՝ (1) «գլխավոր քննիչին» պետք է, որպեսզի պղծի Մայր Աթոռը՝ ԱՆՆԱԽԱԴԵՊ գործողությամբ, կամ (2) պետք է մի բան սարքվի (կարող են երկու տարբերակներն էլ լինել):
Իսկ հրապարակ է նետում այդ գաղափարը, որպեսզի ստուգի հանրության տրամադրությունը: Կպաշտպանե՞ն Մայր Աթոռը իրենից, թե՝ ոչ:

Բոլոր կարմիր գծերը վաղուց հատված են:

Այս իշխանության ներկայացուցիչների կողմից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սահմանադրական կարգը տապալվել է, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումն և հավասարակշռումը երաշխավորող Սահմանադրության նորմի գործողությունը փաստացի դադարեցված է:

Դրա ապացույցները շատ են: Վերջին թարմ օրինակը՝

Ազգային ժողովը 03.07.2025թ. որոշում է ընդունել, որով մասնավորապես «1. Խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտեցին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները 2025 թվականի հունիսին»:

Ինչպես տեսնում եք, Ազգային ժողովը կոպտորեն խախտելով Սահմանադրության այն նորմերը, որոնք սահմանում են անմեղության կանխավարկածի և արդարադատությունը միայն դատարանի կողմից իրականացնելու սկզբունքները, արդեն հանցագործության կատարում է արձանագրել և դատապարտել:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ հանդիսացող քրիստոնյաները լավ պատկերացնում են, որ Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր