Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:15 07-07-2025

Արծվիկ Մինասյանի գործը հեքիաթ է, բայց ամեն հեքիաթ գրող Հովհաննես Թումանյան չէ․ Արթուր Խաչատրյան

«Սա հեքիաթ է, բայց ամեն հեքիաթ գրող Հովհաննես Թումանյան չէ։ Էս հեքիաթի մեջ ստերն իրար չեզոքացնում են»,- ԱԺ-ում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին վերագրվող մեղադրանքին՝ ասաց նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ իրականությունն այն է, որ Արծվիկ Մինասյանի նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում է՝ իրավական ձևակերպումով։ «Նիկոլ Փաշինյանի համար հանցագործ են ոչ միայն իր քաղաքական ընդդիմախոսները, այլև բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն իր քաղաքական կուրսի հետ։ Ահավասիկ՝ վերջին գրառումը․ «Եթե Վեհափառ Հայրապետը համարում է, որ երկու Սրբազանների կալանավորումն ապօրինի է, նշանակում է ինքն էլ է հեղաշրջման փորձի մասնակից»։ Ես էլ եմ համարում, որ ապօրինի է»,- ասաց Խաչատրյանը՝ հեգնելով, թե երբ քննարկվի Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, կտեսնենք, թե ի՜նչ սարսափելի հանցագործություն էր պլանավորվում, թե ինչպիսի՜ «մահաբեր հանցագործ է Արթուր Սարգսյանը»։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է