copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:40 05-07-2025

Տավուշում 3 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց․ shamshyan.com

Հուլիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված վիճակում «Իջևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդ։

Օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել Տավուշի մարզային քրեական վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանը և ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը, որտեղ պարզվել է, որ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ 21-ամյա Էրիկ Թ․-ն, 21-ամյա Գոռ Պ․-ն և 20-ամյա Տիգրան Ա․-ն։

Արդեն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Տավուշի քրեական և Իջևանի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզվել են, որ հունիսի 30-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Էրիկ Թ․-ի, Գոռ Պ․-ի, Տիգրան Ա․-ի, Տավուշի մարզի բնակիչներ 23-ամյա Էրիկ Մ․-ի, 25-ամյա Ռադիկ Մ․-ի և 23-ամյա Ժորա Մ․-ի միջև որի հետևանքով Էրիկ Թ․-ն, Գոռ Պ․-ն և Տիգրան Ա․-ն տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ