copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 11:14 11-11-2025

Երևանում 32-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Հոկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ձախ անոթափոսի, աջ բազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Երևան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը հանդիսանում է Երևանի բնակիչ 32-ամյա Գուրգեն Ե․-ն։

Քրեական ոստիկանները պարզել են նաև, որ դեպքի վայր է հանդիսանում Դավիթ Հովհաննեսի փողոցի թիվ 12 հասցեն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում