copy image url
Սպորտ Ներքին 1 տարի առաջ - 22:24 04-07-2025

Մահացել է «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը

81 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը:

Այս մասին հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

Ռուդիկ Եղիազարյանը «Արարատի» կազմում հանդես է եկել 1964–1971 թվականներին։ 1965-ին թիմի հետ նվաճել է ԽՍՀՄ առաջին խմբի ոսկե մեդալը՝ ապահովելով վերադարձ Բարձրագույն խմբում։

Ընդհանուր առմամբ, նա «Արարատի» կազմում անցկացրել է 155 խաղ և խփել 12 գոլ։

Իր կարիերայի ընթացքում նա ներկայացրել է նաև Գյումրու «Շիրակը», Դոնեցկի «Շախտյորը» և Դուշամբեի «Պամիրը»։

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը խորին ցավակցություն է հայտնում Ռուդիկ Եղիազարյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել