copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:10 04-07-2025

ՆԳՆ-ի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր

Հուլիսի 3-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ստորագրել են փոխգործակցության հուշագիր՝ երկաթուղային ենթակառուցվածքներում վտանգավոր բեռներով վթարային իրավիճակների հետևանքների վերացման բնագավառում։

Փրկարար ծառայության տնօրենն, անդրադառնալով ոլորտային համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի արդյունավետ իրագործման նշանակությանը, ընդգծել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հետապնդում է մարդասիրական նպատակներ։

Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության համար Փրկարար ծառայության հետ համագործակցությունը առաջնահերթ ուղղություն է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր