Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:30 03-07-2025

Սամվել Կարապետյանը կարգին տղա է, աջակցում ենք, բայց երթին չենք կարող մասնակցել․ հարցում

Հուլիսի 4-ին, ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի երթ կանցկացվի։

«Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու), որտեղից երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը»,- հայտարարել է հայտնի գործարար, բարերար ՍամվելԿարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով։ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին: Փաստաբաններն ապօրինի են որակում մեղադրանքը, հայտնում, որ ինքը՝ միլիարդատերը, չի ընդունում մեղադրանքը։

Oragir.News-ը այսօր շրջել է մայրաքաղաքում և անցորդներից փորձել հետաքրքրվել՝ արդյոք մասնակցելո՞ւ են նախատեսվող երթին, թե՞ ոչ։

Հարցվածներից ոմանք իրենց աջակցությունը հայտնեցին գործարարին, սակայն նշեցին՝ տարբեր պատճառներով չեն կարող մասնակցել երթին։

«Սամվել Կարապետյանը հայ ազգի լավ ներկայացուցիչներից է։ Կարգին, արժանի տղա է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մի անցորդ էլ ասաց՝ ո՛չ աջակցում ենք, ո՛չ էլ մեղադրում։

«Նիկոլ Փաշինյանը խաբեց ժողովրդին։ Ես նրան Գինեսի ռեկորդների գրքում պետք է գրանցեմ, որովհետև նման սուտասան դեռ չի ծնվել։ Սամվել Կարապետյանը տղայա, մեծատառով տղա։ Այդ մարդը փող է ներդրել։ Հեսա Պուտինը կչափալախի Նիկոլին»,- նկատեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել