copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 13:40 03-07-2025

Ավտովթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտան

«Լիվերպուլ»-ի և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտան մահացել է ավտովթարի հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։ Վթարը տեղի է ունեցել հուլիսի 3-ի առավոտյան։

Ավտոմեքենան, որում եղել է նաև ֆուտբոլիստի 26-ամյա եղբայրը, դուրս է եկել ճանապարհահատվածից ու այրվել է։

Տարբեր աղբյուրների տեղեկություններով՝ պատճառներից մեկը կարող է լինել անվադողի վնասվելը։

Հունիսի 22-ին տեղի էր ունեցել Դիոգու Ժոտայի հարսանիքը։ Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաև անգլիական «Վուլվերհեմփթոն», պորտուգալական «Պորտու» և իսպանական «Աթլետիկո» ակումբներում։

Պորտուգալիայի հավաքականի կազմում հարձակվողը անց էր կացրել 49 խաղ՝ դառնալով 14 գոլի հեղինակ ու երկու անգամ հաղթելով Ազգերի լիգայում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում