Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 19:20 01-07-2025

Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են

Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են:

Այս մասին հայտնել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Նա նաև հայտնել է, որ Սաֆարով եղբայրները 2020 թ. փորձել են իր դեմ մահափորձ կազմակերպել:

Ըստ Լապշինի՝ նրանք պատվերը ստացել են Եկատերինբուրգի քրեական հեղինակություններից մեկի կողմից, որին էլ այդպիսի հրահանգ է տվել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը։