Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:54 07-12-2022

Միրզոյանը կշեռքի նժարին է դնում Սաֆարովի արտահանձնումն ու կովիդի համար տրամադրված օգնությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ իր հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է հայ-հունգարական սառեցված հարաբերությունները վերականգնելու հարցը։

«Իսկապես եղել է այդպիսի հանդիպում, ձեռք է բերվել այդպիսի պայմանավորվածություն։ Առիթ ունեցել եմ ասելու, որ մեր գնահատականը չի փոխվել, հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին։ Մեր ընկալումները նույնն են։ Բայց, միևնույն ժամանակ, այդ իրադարձությունները հիշելով նաև հիշում ենք անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը՝ 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և 5 ազատ արձակվող գերիներին կարելի է ասել անձամբ բերեցին Երևան։ Կարծում եմ, չենք կարող չնկատել նաև հունգարական իշխանությունների աջակցությունը կովիդի դեմ պայքարում․ 100,000 դեղաչափ տրամադրեցին և սա ևս կյանքեր փրկեց»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ կան բազմաթիվ այլ օրինակներ ևս։

«Երբ այս բոլորը կշեռքի նժարին ենք դնում, կարծում եմ որ ընտրություն պետք է կատարել ավելի շատ դրականի և ապագայի համար։ Առաջիկայում կլսեք նաև ՀՀ-ում և Հունգարիայում դեսպանների նշանակման մասին»- ասաց Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ