Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:41 31-07-2023

Վագիֆ Խաչատրյանը ամբողջ հայ ժողովրդի կերպարն է, Արցախն ու Հայաստանն է Ադրբեջանում

«Քույրերս, եղբայրներս, մայրս, բոլոր հարազատներս գտնվում են Արցախում։ Եվ այսօր հույսս դուք եք՝ Ձեզանից յուրաքանչյուրը։ Խնդրում եմ՝ ինձ միայնակ չթողնեք։ Եղեք ինձ համար քույր, եղբայր, մայր, հայր, մորեղբայր, հորաքույր։ Խնդրում եմ, սիրելի՛ հայրենակիցներ, ինձ միայնակ չթողնեք այս ցավի մեջ, սա միայն իմ ցավը չէ։ Վագիֆ Խաչատրյանը ամբողջ հայ ժողովրդի կերպարն է, Արցախն ու Հայաստանն է Ադրբեջանում։ Խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ կանգնել կողքիս ձեր խորհրդով, ձեր ուժով, ինձ ուժ տվեք՝ հայրիկիս հետ բերելու համար»,- այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ կոչով հավաքավածներին դիմեց Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը։

Խաչատրյանի դուստրը պատմեց, որ իր հայրը հուլիսի 29-ին պետք է տեղափոխվեր Երևան՝ սրտի վիրահատության համար։ Հորն ուղեկցել է քույրը։ Հակարիի կամրջի մոտ անցակետն անցնելիս բոլորի անձնագրերը նայել են, բայց հոր անձնագիրը չեն վերադարձրել։ Տարել են մի սենյակ, որտեղ իբրև բժիշկը պիտի հետազոտեր։ Երբ քույրը և Կարմիր խաչի ներկայացուցիչը պնդել են, որ Խաչատրյանին չտանեն, իրենց ներկայությամբ հարցաքննեն, ասել են, որ ուժ կգործադրեն։ Ապա Խաչատրյանին նստեցրել են ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ։

«Մինչ այժմ չունենք ոչ մի տեղեկություն, միայն այն, որ ասել են՝ Բաքվում է ու հիվանդանոցում։ Պետք է սիրտ շտապ վիրահատվեր։ Խնդրում եմ՝ ձեզանից յուրաքանչյուրը իրեն դնի իմ տեղը, քույրերիս տեղը, մենք երեք քույր ենք, եղբայր չունենք, բայց հիմա ձեզանից յուրաքանչյուրին համարում եմ իմ եղբայրը, խնդրում եմ օգնել հայրիկիս վերադարձնել։ Ադրբեջանն այնպիսի փաստեր է ներկայացնում, որոնք բացարձակ իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին