copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:11 30-06-2025

ՌԴ քաղաքացու «Rolls-Royce»-ը գողացած 44-ամյա տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է. shamshyan.com

Հունիսի 24-ին ավտոմեքենայի գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Ժորա Գ․-ն հունիսի 23-ի ժամը 01։20-ի սահմաններում Երևան քաղաքի Աբովյան 14 հասցեում գործող «Ռոյալ Թուլիփ Գրանդ» հոթելից չարաշահելով հյուրանոցի աշխատակցի վստահությունը խաբեությամբ վերցրել է ՌԴ քաղաքացի 32-ամյա Քրիստինե Պ․-ին պատկանող «Rolls-Royce» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի բանալիները, որը հյուրանոցում աշխատակցուհու մոտ է թողել վերջինիս բարեկամուհի Գիա Ս․-ն և գողացել ավտոմեքենան։

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Ասրյանի գլխավորությամբ, հայտնաբերել և բաժին են հրավիրվել Ժորա Գ․-ին՝ «Rolls-Royce» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանող հատուկ տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ժորա Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ