copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:05 17-08-2022

Թանգարանի տարածքից արձաններ գողացած տղամարդիկ ձերբակալվել են

Օգոստոսի 9-ի առավոտյան գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց ոստիկանության Նոր Նորքի բաժնում: Նանսենի անվան թանգարանի տարածքից գիշերը գողացել էին արույրե երկու արձան:

Դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեց տեղազննություն, անհրաժեշտ այլ գործողություններ, իսկ քրեական հետախույզները մշակեցին վարկածներ, որոնցից ամենահավանականն էլ վերցվեց որպես ուղեցույց:

Արձանները արվեստի բացառիկ նմուշներ չէին, սակայն նյութը` պղնձի համաձուլվածքը, հուշում էր, որ արձանները գողացվել էին մասնատելու և մետաղի ջարդոնի կետ հանձնելու համար: Վարկածը շուտով հաստատվեց:

Նոր Նորքի քրեական հետախույզներին օգնության հասան նաև ոստիկանության Երևան քաղաքի գործընկերները, և օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են երկու հոգի` առանց մշտական բնակության վայրի 44-ամյա և Կոտայքի մարզի Քասախ գյուղում հաշվառված 49-ամյա տղամարդիկ:

Օգոստոսի 13-ի ցերեկը մայրաքաղաքում հայտնաբերվեց հաշվառում չունեցողը, իսկ օգոստոսի 15-ի գիշերը նույն ճակատագրին արժանացավ քասախցին: Երկուսն էլ ձերբակալվեցին ու ներկայացվեցին վարույթն իրականացնող մարմին:

Գողոնը հայտնաբերվեց, ընդ որում՝ ամբողջական էր միայն մեկ արձանը: Մյուսն արդեն մասնատել ու հանձնել էին մետաղի ջարդոնի ընդունման կետ, մեկ այլ կետում էլ հայտնաբերվեցին արձանի կտորները:

Եվ սա ամբողջը չէր: Իրավապահները հայտնաբերեցին նաև բջջային հեռախոսների ու աքսեսուարների մի ողջ պահեստ: Հետագա գործողություններով պարզվեց, որ դրանք էլ գողացված են: Այդ մի հափշտակության վերաբերյալ ահազանգը ստացվել էր օգոստոսի 10-ին: Առավոտյան ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնում վաճառակետերից մեկի տերը տվել էր հաղորդում, որ գիշերը մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի իր խանութից գողացել են բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ:
Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում