copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:17 25-06-2025

«Հեղաշրջման պլանի» գործը քաղաքական հետապնդում է՝ ուղղված ընդդիմախոսներին լռեցնելուն․ փաստաբան

Ծանոթացա Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հեղաշրջման պլանի» գործի նյութերին։

Այս մասին գրառում է կատարել բլոգեր Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Հայաստանում այլևս հանրահավաքին պատրաստվելը դիտարկվում է որպես հանցագործություն,

օրինական որսորդական հրացան ունենալը՝ քրեական գործի առիթ, իսկ քաղաքական ընդդիմախոս լինելը՝ որպես «հեղաշրջման» փորձ։

Սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ մեկ մարդու քմահաճույքի ու քաղաքական վախերի արդյունք։
Այլևս ակնհայտ է՝ «Հեղաշրջման պլանի» գործը քաղաքական հետապնդում է՝ ուղղված ընդդիմախոսներին լռեցնելու և ժողովրդավարության հիմքերը կոտրելու ուղղությամբ։

Ընդ որում, քրեական վարույթով կալանավորման ռիսկ է դիտարկվել հակաիշխանական հայացքներ և Փաշինյանի վարչախմբի ներքին և արտաքին քաղաքականության հետ գաղափարական թշնամանք ունենալը։

Հ.Գ. Հանդիսանում եմ գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի պաշտպան»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ