copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:53 03-10-2022

Արտահոսող վարչապետը. ինչպես է Փաշինյանը պատասխանում ընդդիմախոսներին

Նիկոլ Փաշինյանին պատկանող կայքում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ տեքստ է հրապարակվել՝ իբր պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի հարցադրումներին՝ «պատահաբար» ապահովելով ինֆորմացիայի արտահոսք։

Կայքը պատասխանել է «ի՞նչ է ուզում Ադրբեջանը» հարցին․

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում,

2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով,

3. Միջանցք Հայաստանի տարածքով,

4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ քարտեզների մասին է խոսքը),

5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

«Հավաստի աղբյուրը» պարզաբանել է․ «Հարցերը թվարկված են՝ ըստ սադրիչ գործողությունների հնարավորության, թե որքանով դրանք կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար»: Վախեցե՜ք, ժող ջան, նոր սադրանքներ է պատրաստում Ադրբեջանը։ Եվ հետո նորից հին երգը՝ «Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու» մասին։

Ըստ «Հավաստի աղբյուրի» պետք է «կա՛մ բավարարել Ադրբեջանի պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ադրբեջանին ստիպել-համոզել հրաժարվել այդ պահանջներից»:

Բայց «Հավաստի աղբյուրն» իր համար մանևրելու տեղ էլ է թողնում․ «Կամ՝ գտնել այլ տարբերակ»:

Ի՞նչ արած․ Նիկոլ Փաշինյանի անձնական էջն ի սկզբանե պաշտոնական տեղեկատվության հարթակն էր/է, իսկ պաշտոնական, բայց պատասխանատվություն չենթադրող արձագանքները հրապարակվել են ազդեցության գոտի-լրատվականում՝ անանուն կամ էլ այսպես՝ «Հավաստի աղբյուր»։

Հարմար է ունենալ կայք, երբ ձեռքիդ տակ են ԱԱԾ-ի բոլոր թղթապանակները ու ցանկացած պահի կարելի է, օրինակ, Ծառուկյանին իր տեղը ցույց տալ՝ հրապարակելով տասնյակ տարիներ առաջվա բռնաբարության նողկալի մանրամասները։

Մենք բոլորս կասկած չունենք, որ աղբյուրն էլ, լճակն էլ այս դեպքում առավել քան հավաստի են։ Իսկ թե ինչու այսքանը և հիմա, մտածելու շատ բան էլ չկա՝ ինչ անում են, սեփական «խաղաղության օրակարգի» համար են անում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ