Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 17:45 24-06-2025

Չի բացառվում, որ ՔՊ-ում պարկեշտ մարդիկ լինեն․ քիչ է հավանական, որ Սամվել Կարապետյանին վախեցրել են 

Գործարար Սավել Կարապետյանն այսօր կրկին հայտարարություն է տարածել.

«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին
Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի: Ազգային ժողովը վերածվեց ձեռնամարտի մի մեծ ռինգի: Չդիմանալով օբյեկտիվ քննադատություններին, հատկապես այնպիսի ուժեղ կին քաղաքական գործիչների հնչեցրած, ինչպիսիք են օրինակ՝ Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Ագնեսսա Խամոյանը, Աննա Մկրտչյանը, Թագուհի Թովմասյանը և այլք, փոքրիկ խմբակը, չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետվում է ձեռնամարտի կանանց պաշտպանող քաղաքական գործիչների հետ: Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ:

«Ուզում եմ պարզաբանել, թե ինչը կամ ովքեր են այդ փոքրիկ խմբակը: ՔՊ-ի այն անդաստիարակ, հարգանք չունեցող թևն է, որը նվազագույն ակնարկից պատրաստ է հոշոտել երկրի բոլոր արժեքները, նսեմացնել բոլոր սրբությունները:

Վստահ եմ, որ այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ, որոնց համար ևս այս ամենը, մեղմ ասած՝ զզվելի, տհաճ է: Նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, չմոռանալ պարզ մարդկային արժեքները, չդառնալ Հայ ազգի նզովյալները: Շատ բան պետք չէ, պետք է փորձել առերեսվել մեր ժողովրդի հետ, ժողովրդի առջև արտաբերել՝ ես Հայ եմ, բառերը:

Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալու:
Պայքարելու ենք։
Շարունակելի…»,- նշված է հայտարարության մեջ:

Oragir.News-ը գործարարի հայտարարության վերաբերյալ զրուցեց հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ, ում համոզմամբ՝ գործարարի կարծիքը եղել է կոնստրուկտիվ բնույթի։

«Կամայական միջավայրում պետք է չբացառել պարկեշտ մարդկանց առկայությունը։ Այս 7 տարվա մեջ հայտնվում են մարդիկ, ովքեր այնքան էլ չեն կիսում ՔՊ-ի կարծիքները։ Որոշ դեպքերում նաև շատերը ՔՊ-ի հետ առնչվում են շահադիտական նպատակներով։ Ես կիսում եմ Սամվել Կարապետյանի կարծիքը։ Դա կոնստրուկտիվ կարծիք է, թեկուզ և վաղվա նպատակների համար։ Ես դեմ կլինեմ, եթե մենք որոշենք, որ Կարապետյանը սխալ է արտահայտվել։ Քիչ է հավանական, որ նրան վախեցրել են։ Ես դրան չեմ հավատում»,- նկատեց հոգեբանը։

Սամվել Կարապետյանի հետ կատարվողը, մեր զրուցակիցը որակեց քաղաքական հետապնդում։

«Միանշանակ է, որ սա քաղաքական հետապնդում է։ Այստեղ ուրիշ կոնտեքստ լինել չի կարող։ Ո՛չ քրեական, ո՛չ էլ իրավական»,- եզրափակեց Մադաթյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել