Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 08:40 24-06-2025

Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ Հրապարակ

Նախօրեին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Զվարթնոցի տաճարից մինչեւ Մայր Աթոռ բազմահազարանոց երթ տեղի ունեցավ, որին մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, ընդդիմության ներկայացուցիչներ, ազգային արժեքները գնահատող շարքային մարդիկ: Այս միջոցառումը թեպետ իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձեցին ծաղրի ենթարկել, իսկ իշխանական ֆեյքերը 24 ժամ չէին հանդարտվում` գրում էին ու գրում, սակայն տեղեկություններ կան, որ դա անհանգստություն է պատճառել Նիկոլ Փաշինյանին, եւ նա հրահանգել է Եկեղեցու դեմ սանձազերծած պատերազմին նոր թափ հաղորդել` զուգահեռ զբաղվել Եկեղեցուն աջակցող ընդդիմադիրներով։ Չի բացառվում, որ առաջիկայում նոր աղմկոտ ձերբակալություններ լինեն։ Սամվել Կարապետյանի կալանավորմամբ նա օրինականության պատրանքներ ստեղծելու ռուբիկոնն էլ հաղթահարեց եւ հիմա ամեն ինչի ունակ է: