copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:54 23-06-2025

Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով

Կրասնոդարի երկրամասի Տիխորեցկի շրջանում ողբերգական դեպք է գրանցվել․ 16-ամյա Տատյանա Նաումովան, ով երկու օր առաջ համարվում էր անհետ կորած, հայտնաբերվել է մահացած։ Աղջկա մարմինը հայտնաբերվել է Ֆաստովեցկայա գյուղի մոտակայքում՝ անտառային գոտում։

Ոստիկանության նախնական տվյալներով՝ Տատյանայի սպանության մեջ կասկածվում է նրա 41-ամյա հորեղբայրը, ով արդեն ձերբակալվել է։ Տղամարդը խոստովանել է, որ այցելության գնալու ճանապարհին իր և զարմուհու միջև վեճ է ծագել։ Տատյանան նրան և ընտանիքին «մուրացկան» է անվանել՝ ակնարկելով նրանց սոցիալ-տնտեսական ծանր վիճակը։ Այս խոսքերը զայրույթի լուրջ պոռթկում են առաջացրել հորեղբոր մոտ։

Սպանության մանրամասները սահմռկեցնող են։ Տղամարդը մեքենան քշել է անտառային հատված, կանգնեցրել է, անցել հետևի նստատեղ և պլաստիկե կապերով կապել աղջկա ձեռքերը։ Այնուհետև խեղդամահ է արել նրան՝ վայրում թողնելով դին, ծածկելով ճյուղերով։

Ձերբակալվածը հետագայում փորձել է խուսափել կասկածանքից՝ ակտիվորեն մասնակցելով որոնողական աշխատանքներին՝ որպես կամավոր։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին