Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:18 21-06-2025

Թուրքերը զոռով բռնե՞լ, տարե՞լ են․ Նիկոլն ա գնացել մզկիթ․ հարցում

Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ: Նա տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Փաշինյանը ոտաբոբիկ մտնում մզկիթ, ինչը մահմեդական ավանդույթ է:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը այցի շրջանակում Ստամբուլում այցելել էր Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են թուրքերը Նիկոլ Փաշինյանին տարել մզկիթ»։

Հարցվածների մի մասը նորմալ համարեց, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է մզկիթ, որոշներն էլ ասացին, որ թուրքերը չեն ստիպել, Փաշինյանն ինքնակամ է գնացել։

«Ինձ չի հետաքրքրում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ստիպողաբար չեն տարել Փաշինյանին։

«Բայց թուրքերն են տարե՞լ, զոռով բռնե՞լ, տարել են։ Գնացել ա մզկիթ՝ գնացել ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ խնդիր չկա, գնացել է բանակցելու։

«Տարել են, որ ուտե՞ն; Չէ՛, գնացել ա բանակցությունների։ Հարևաններ ենք, պիտի բանակցեն, առանց բանակցությունների՝ ոչ մի բան չի լինի»,- ասաց նա։

«Որովհետև ինքը թուրք ա, ես էդ մարդուց զզվում եմ, իրանից էլ, իր ա կնգանից էլ, էրեխեքից էլ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը