Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 13:00 22-06-2025

Նիկոլն իր հայրական օջախ էր գնացել, դրա համար էլ հեծանիվ չի քշել. հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով գտնվել է Թուրքիայում։ Սա, առաջին հայացքից, կարող է թվալ սովորական դիվանագիտական քայլ, սակայն հանրության հիշողության մեջ կա մի կարևոր դրվագ, որը հարցականի տակ է դնում այս այցի անկեղծությունը։

Փաշինյանը՝ հայտնի «հեծանիվ քշող առաջնորդը», նախորդ տարիներին որտեղ էլ մեկնել է՝ Ֆրանսիա, Վրաստան կամ Եվրոպայի մեկ այլ մայրաքաղաք, միշտ մի «սիմվոլիկ պտույտ» արել է հեծանվով։ Դա ներկայացվել է որպես համեստության, հասանելիության ու «նոր քաղաքական մշակույթի» օրինակ։ Բայց այս անգամ՝ Ստամբուլում՝ ոչ հեծանիվ, ոչ ոտքով զբոսանք, միայն փակ դռների ետևում կայացած հանդիպումներ։

Oragir.News-ը հարցում իրականացրեց Երևանի մի շարք փողոցներում՝ պարզելու, թե ինչպես են քաղաքացիները գնահատում այս այցը, և հատկապես՝ ինչու Փաշինյանը այս անգամ հրաժարվեց իր «սիրված» հեծանիվից։

Ահա մի հատված քաղաքացիների պատասխաններից՝ «Իր հայրական օջախն է գնացել, դրա համար էլ չի քշել։ Ինքը հայ չի սիրում, չի՞ երևում դա։ Ինչ անում է՝ ի վնաս հայերին է, ի օգուտ ազերիներին, թուրքերին։ Նրանց տեսնելուն պես՝ բերանը բացում է, իսկ մեզ մոտ աչքը, ունքը խառնելով ինչ-որ ժեստեր է անում, չես էլ հասկանում՝ այդ մարդը ինչ մարդ է ընդհանրապես»,- ասում էր մեր զրուցակիցներից մեկը։

Շատերն էլ պարզապես հրաժարվեցին մեկնաբանել՝ նշելով, որ Փաշինյանի անունն իսկ իրենց մեջ զզվանք է առաջացնում։ Ոմանք նույնիսկ տեղյակ չէին, որ նա այցելել է Թուրքիա։ Թե Փաշինյանը ինչու այս անգամ չքշեց հեծանիվ՝ հարց է, բայց եթե խոսքը գնում է «խաղաղության խաչմերուկների» մասին, ապա երևի հեծանիվով խաչմերուկ մտնելը հիմա վտանգավոր է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը