copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:27 19-06-2025

Երևանում հրդեհ է բռնկվել Mercedes-ում. կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտա թիվ 39 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ 42-ամյա Վրեժ Բ.-ն, քաղաքացիները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Թե ինչն է եղել ավտոմեքենայում հրդեհի պատճառը, պարզվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված