Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 15-06-2025

7 տարվա մեջ Նիկոլը լավ բան չի արել. երկիրը քանդեց, սահմանները չպահեց. հարցում

Արդեն 7 տարի է՝ «Քաղաքացիական պայմանագիրը»` ի դեմս Նիկոլ Փաշինյանի իշխանության է։ Այս իշխանության օրոք Հայաստանը բազմաթիվ կորուստներ է ունեցել. կորցրել ենք Արցախը, ունեցել ենք 5000 զոհ, թշնամու ԶՈւ-ն Հայաստանի սուվերեն տարածքում է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել, թե իրենց կարծիքով` ո՞րն է ամենավատ բանը, որ Նիկոլ Փաշինյանն արել է այս 7 տարիների ընթացքում։

Հարցվածների մի մասը նշեց, որ հայրենիքը քանդելն է, զոհեր տալը։

«Իր գոյությունն արդեն ամենավատ բանն ա»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչ մի լավ բան չի արել։ «Ազիզ ջան, ինչ լավ բան ա արել Նիկոլ Փաշինյանը, մենակ երկիրը քանդել ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` հիասթափեցրել է մարդկանց։ «Շատ վատ բան ա արել, մարդկանց հիասթափեցրել ա, հավատն ա կորել ա մարդկանց։ Անհամբեր սպասում ենք երբ ա գնալու»,- ասաց նա։

«Ամենավատն էլ ինչ աներ էդ Ղարաբաղ տալը։ Չկարեցավ սահմանը պահեր, դրանից ավելի վատ ինչ։ Ես հենց Վարդենիսից եմ, նայում եմ՝ սարի գլխին թուրքն ա նստած, մերոնք էլ տակն են նստած»,-
պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը