Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:18 14-06-2025

Վերջին 7 տարվա ընթացքում Փաշինյանը ոչ մի լավ բան չի արել, փախստական ենք դարձել․ հարցում

2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխություն», որի արդյունքում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետի պաշտոնում։ Ինչպես ցանկացած ղեկավարի դեպքում, հանրության վերաբերմունքը Փաշինյանի գործունեության նկատմամբ բազմաշերտ է՝ կան թե՛ քննադատություններ, թե՛ գովեստներ։

Հասարակության զգալի մասը համոզված է, որ Փաշինյանի կառավարման տարիները զերծ չեն եղել լուրջ բացթողումներից ու ողբերգական հետևանքներից։

Բավական մեծ թվով մարդիկ կարծում են, որ այս տարիներին ոչ միայն որևէ էական դրական արդյունք չի գրանցվել, այլև ավելին՝ տեղի է ունեցել ազգային մասշտաբով մեծ կորուստ։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ի՞նչ լավ բան է արել վերջին 7 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը»։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ վարչապետը ոչ մի լավ բան չի արել իր կառավարման տարիներին։ Մյուս կեսն էլ պնդեցին հակառակը։

«Երկիրն է պաշտպանել»,-ասաց նրանցից մեկը։

«Ոչ մի լավ բան չի արել, փախստական ենք դարձել»,-նկատեց մեկ այլ անցորդ։

Մի կնոջ խոսքով՝ Փաշինյանը ոչ մի լավ բան չի արել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ