copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 09:59 15-06-2025

Ինչպես է CBN-ի ռազմական թղթակիցը հայտնվել Սյունիքում ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու վրա

CBN-ի ռազմական թղթակից Չաք Հոլթոնը ուղիղ եթերում ցուցադրել է Սյունիքի մայրուղին և նշել. «Ես գտնվում եմ այն ճանապարհին, որը հանդիսանում է հիմնական մայրուղին, որով Իրանը իր մահաբեր անօդաչու թռչող սարքերը Իրանից Ռուսաստան է տեղափոխում Հայաստանի տարածքով»:

Գրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Պատասխանատու մարմինները պետք է բացատրություն պահանջեն CBN-ից։ Ինչպե՞ս է օտարերկրյա հեռուստաընկերության ռազմական թղթակիցը հայտնվել ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու վրա՝ այնպիսի գոտում, որտեղ յուրաքանչյուր շարժ պետք է վերահսկվի։

Ինչու՞ նման այցերը սահմանափակված չեն, հատկապես հետպատերազմյան պայմաններում, երբ հակամարտությունը չի կարգավորվել, մեր բնակավայրերը պարբերաբար թիրախավորվում են, իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է պահպանվել։

Այս իրավիճակում պետական անգործությունը անթույլատրելի է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ