Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 06-05-2023

Տեղահանված անձանց վերադարձը ռազմավարական մեծ նշանակություն ունի. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ այսօր Ադրբեջանի միջազգային հեղինակությունն էլ ավելի է աճում։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Բայրամովն այս մասին ասել է «Հեյդար Ալիևը և անկախ պետականաշինությունը Ադրբեջանում. սոցիալ-տնտեսական անցման պատմությունն ու արդիականությունը» թեմայով կայացած համաժողովի ընթացքում։

Բայրամովը պնդել է, որ Հեյդար Ալիևը սահմանել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունն ու խնդիրները, հարաբերությունների հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանի և աշխարհի այլ երկրների հետ բազմակողմ մակարդակով համագործակցային հարաբերությունների հաստատումն ու զարգացումը։ Նրա խոսքով՝ Հեյդար Ալիևի պաշտոնավարման շրջանում Ադրբեջանի առջև ծառացած ամենամեծ սպառնալիքը «Հայաստանի ագրեսիայի քաղաքականությունն էր և դրա ծանր հետևանքները»։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նկատել է, որ Հեյդար Ալիևը արտաքին քաղաքականության օրակարգի ամենակարևոր խնդիրն է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, որի ուղղությամբ ձեռնարկված կարևոր քայլերից մեկը հրադադարի ձեռքբերումն էր։ Նա նշել է, որ վերջինիս ամենամեծ ցանկությունը «ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատագումն էր և երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը»։

Վերջինս հայտնել է, որ ներկայումս Արցախի օկուպացված տարածքներում իրականացվում են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևի գլխավորությամբ։ Նրա համոզմամբ՝ «հետհակամարտային ժամանակաշրջանում Ադրբեջանի խաղաղարար ջանքերը վկայում են երկրի արտաքին քաղաքականության նոր դարաշրջանի մեկնարկի մասին»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է նաև, որ այսպես կոչված «ադրբեջանական տարածքների ազատագրումը և այդ տարածքներից տեղահանված անձանց վերադարձը ունի քաղաքական, ռազմավարական և միևնույն ժամանակ բարոյական մեծ նշանակություն»։













Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի