copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:01 11-06-2025

Աշոտ Փաշինյանը հրաժարվել է ընտանիքից․ նա հայտարարագիր էլ չի ներկայացրել

Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները յուրաքանչյուր տարվա մայիս ամսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում նախորդող տարվա իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ ներկայացնելով իրենց ունեցվածքը, դրամական միջոցներն ու ծախսերը։

Փաշինյանների ընտանիքը ևս բացառություն չի կազմում․ Oragir.News-ն ուսումնասիրել է Փաշինյանների ընտանիքի անդամների հայտարարագրերը, և այսօր դրանք կներկայացնի իր ընթերցողների դատին։

Հայտարարագրերն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի չափահաս որդին՝ Աշոտ Փաշինյանը հայտարարագիր չի ներկայացրել։ Ավելին՝ Աշոտն անգամ նշված չէ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ բնակվող անձանց ցանկում․ դրանում ընդգրկված են կառավարության ղեկավարի քաղաքացիական կինը, ու վերջիններիս դուստրերը՝ Մարիամ, Շուշան և Արփի Փաշինյանները։ Վերջին երկուս անչափահաս են և հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։


Այսպիսով՝ այս ամենի համադրության արդյունքում փաստացի հաստատվում են մամուլում տևական ժամանակ շրջանառվող այն տեղեկությունները, որ Աշոտ հրաժարվել է իր ընտանիքից ու չի ցանկանում վերջիններիս, հատկապես ծնողների հետ ոչ մի տեսակի կապ ունենալ։ Մամուլը գրում էր, որ

Աշոտ Փաշինյանը հավանաբար հրաժարվել է իր ընտանիքից ու չի ցանկանում նրա անդամների հետ ոչ մի տեսակի կապ ունենալ։ Մամուլում առկա տեղեկություններով՝ վերջինս տևական ժամանակ է, ինչ բնակվում է Արարատի մարզի գյուղերից մեկում՝ տնակում։

Ուշագրավ է, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը շարունակաբար թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցուն, հետաքրքրվում՝ նրա սպասավորները, այդ թվում՝ Վեհափառ Հայրապետը, երեխաներ ունե՞ն, թե՞ ոչ, մինչդեռ սեփական որդին փաստացի հրաժարվել է իր ընտանիքից ․․․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր