Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 09:01 11-06-2025

Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025 թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.2%-ով (համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Գյումրիում), իսկ մեկում արձանագրվել է 0.1% գնանկում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով։ 2025 թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.5% գնաճ: Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025 թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.3-2.8%-ով (համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Գյումրիում), իսկ Երեւան եւ Հրազդան քաղաքներում գրանցվել է 0.1% գնանկում:

Մակարոնեղենի գինը 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել է 3.2%-ով, հացինը՝ 3.9%-ով, ալյուրինը՝ 6.9%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.6%, 0.7%, 1.6%-ով: 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է տավարի, խոզի եւ գառան մսերի գնաճ՝ համապատասխանաբար 0.8%, 1.1%, 2.9%, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.1%, 1.0% եւ 0.5% գնաճ: Մարգարինի եւ կարագի գները 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել են 0.3% եւ 13.1%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.9% եւ 0.2%-ով: 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 4.0%-ով, շոկոլադինը՝ 14.1%-ով, սուրճինը՝ 14.9%-ով, կակաոյինը՝ 20.9%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 3.0%, 0.9%, 0.3% եւ 1.0%-ով: Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ գները նվազել են 3.1%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ: Ձավարի գինը 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ նվազել է 4.9%-ով, պանրինը՝ 2.8%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 2.0% եւ 0.2% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների գները 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել են 4.4% եւ 6.7%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.2% եւ 0.5%-ով: 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ ձվի գինը նվազել է 4.3%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.4%-ով: 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հնդկացորենի՝ 7.1%, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.7% գնանկում: Իշխան ձկնատեսակի գինը 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել է 22.1%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.1% գնանկում: 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ արեւածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.2%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ արձանագրվել է 29.0% գնաճ, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.2% գնանկում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել