Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:00 09-06-2025

Երկու կոպեկ թոշակ են ավելացնում, բայց նպաստը կտրում. քարինջեցի թոշակառու

Թումանյան համայնքի Քարինջ բնակավայրում ապրող Ջուլիետա տատիկը նախորդ ամիս իր համար անսպասելի ու անհասկանալի պատճառով զրկվել է նպաստից: 86-ամյա տատիկը միայնակ է ապրում: Ձմռան փայտի եւ կենցաղային այլ խնդիրների հարցում տատիկին թոռնկները երբեմն ֆինանսապես օգնում են, սակայն նրանք էլ խնդիրներ ունեն, ու տարեց կինը նրանց անհանգստացնել չի ցանկանում: Միասնական սոցիալական ծառայության Ալավերդու տարածքային կենտրոնում պատճառաբանել են, թե Ջուլիետա տատիկը ուշացել է փաստաթղթերի ներկայացման գործընթացից, ինչի հետեւանքով էլ զրկվել է նպաստից:

Տատիկը վրդովված է, տարիներ շարունակ աշխատել է, ստացած կենսաթոշակը հազիվ բավականացնում է դեղորայքին: Աղքատության նպաստից զրկելու որոշումը տատիկն անիմաստ է համարում, առաջիկայում պատրաստվում է բողոք-նամակ ուղարկել սոցապ նախարարին:

Ջուլիետա Թորոսյանը 50 հազար դրամ կենսաթոշակ է ստանում, եւս 20 հազար դրամ աղքատության նպաստը մեծ աջակցություն էր, որից իրեն զրկել են:

Տատիկը որոշել է չհանձնվել ու պայքարել իր իրավունքների համար:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել