copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:53 09-06-2025

Պարեկներն ու բժիշկները փրկել են Հրազդանի կիրճում հայտնված անօգնական տղամարդուն. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի և պարեկներ Վահե Հարությունյանի ու Վարդան Նիկոլյանի, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից փրկվել է քաղաքացու կյանք:

Ժամը 04:00-ի սահմաններում պարեկները Հրազդանի կիրճում շրջագայություն կատարելիս օգնության ձայներ են լսում ու Վ. Հարությունյանն ու Վ. Նիկոլյանը, գնալով ձայնի ուղղությամբ, մոտ 15 մետր խորությամբ գտնվող Հրազդանի գետին հարակից եղեգնուտի մեջ հայտնաբերում են քաղաքացուն՝ անօգնական վիճակում:

Տեղում վաշտի հրամանատար Գ. Եփրեմյանը հեռախոսակապով տեղեկությունը փոխանցում է Երևանի 1-03 շտապօգնություն ու մինչ բժիշկների ժամանումը՝ պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից օգտագործում են անհրաժեշտ պարագաներ՝ բուժօգնութուն ցուցաբերելով քաղաքացուն, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներն են օգնություն ցուցաբերում, ինչից հետո բժիշկներն ու պարեկները այդ քաղաքացուն մոտեցնում են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվում է հիվանդանոց:

Այդ քաղաքացին Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Մհեր Դ.-ն է:

Պարզվել է, որ եթե պարեկները փոքր-ինչ ուշ նկատեին և օգնություն ցուցաբերեին նրան, հնարավոր է՝ նրա կյանքը հնարավոր չլիներ փրկել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան